Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցն է: Հայազգի անվանի դերասանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում:
TACC-ը հայտնում է, որ այսօր բացվել է դերասանի հուշարձանը: Այն տեղադրված է Մոսկվայի Վահանկովյան գերեզմանատանը, որտեղ և հուղարկավորված է Ա. Ջիգարխանյանը:
Интерфакс-ի փոխքանցմամբ՝ հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանը պատմել է, որ աշխատանքն իրականացվել է 2021 թվականի ընթացքում, որին մասնակցել են Ջիգարխանյանի ընկերներն ու ընտանիքը, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները:
Նա նշել է, որ Արմեն Ջիգարխանյանին պատկերել է արդեն պատկառելի տարիներին: