Յանիկյանական տարվա շրջանակներում ապրիլի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հանդես կգա «Տաղարան» համույթը։
«Ապրիլի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)
Ծրագրում՝ 1. Յ.Բախ – տոկատ Ռե մինոր երգեհոնի համար 2. «Ձայն մը հնչեց…» 3. «Բամբ, որոտան…» 4. «Ազատության մարտիկներին» 5. «Հայ ապրինք, եղբարք» 6. «Որդիս» – (երաժշտ. Ս.Երկանյան) 7. Կոմիտաս -«Հայաստան» 8. Գ.Երանյան – «Կիլիկիա» 9. «Իմ հայրենիք» 10. «Հույս Հայաստանի» – (երաժշտ. Ե Երկանյան) 11. «Քելե,լաո… » (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան) 12. Գ. Շահեն – «Յար,քո բարակ բոյին … , Բինգյոլ» (մշակումը և գործիքավորումը 13. «Արի, իմ սոխակ» 14. «Հինգ հայ սրտեր» – (երաժշտ. Գ.Սարգսյան) 15. Կարնո քոչարիներ (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)։
Տոմսերի արժեքը՝ Պարտեր` կարգ 1-5 3000 դրամ, կարգ 6-13 2000 դրամ, Ամֆիթատրոն, օթյակներ 1000 դրամ: Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է»,-նշվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Գուրգեն Յանիկյանը Մեծ Եղեռնի ականատեսներից է։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։
Սփյուռքահայ գործիչը 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականինъ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։ 2019 թ. մայիսի 5-ին վերահուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։
Յանիկյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։