«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցը անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։ Այս մասին հայտնում է «Կողբ» հիմնադրամը։
Անվանակոչության միջոցառմանը մաեստրո Մանսուրյանի ներկայությունն ու հուզիչ խոսքը այն դարձրին է՛լ ավելի ջերմ ու հիշարժան։
Միջոցառումը շարունակվեց դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։
Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը։