Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է իր նոր՝ համաշխարհային նախագծի մեկնարկը: Խոսքը «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրի մասին է, որը մեկնարկում է Հայաստանում, այնուհետև կլինեն շրջագայություններ աշխարհի լավագույն համերգասրահներ։
Համերգը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին ելույթ կունենան Քրիստինա Ազնավուրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրված դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի: Համերգի հատուկ հյուրերն են երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։
Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է հիմնադրամի կողմից իրագործվող «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրին։