«Համագործակցության երեխաները» 7-րդ միջազգային կրթամշակութային համաժողովի շրջանակներում՝ Իսիկ-Կուլ լճի ափին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության օրը: Այս մասին հայտնում է iacis.ru-ն։
«Քվանտ» վարժարանի սաները Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի հասակակիցներին պատմել են Հայաստանի պատմության, այդ թվում՝ պարի լեզվի մասին: Վարժապետները կատարեցին «Քոչարի» հայտնի պարը՝ առաջարկելով բոլոր ֆորումականներին իրենց միանալ։ «Պարել սովորեցնելու համար համագործակցության ցանկություն և պատրաստակամություն է պետք, որովհետև քոչարին ոչ միայն պարի պատմություն է, այլև ժողովրդի պատմություն», – ասել է պատվիրակության ղեկավարներից Արփինե Հարությունյանը:
Դպրոցականներին ծանոթացան նաև հայկական հին մարտական պարերին։ «Ասում են, որ նրանք վախեցրել են թշնամիներին և տպավորություն են ստեղծել, որ պարողները կանգնած են ժայռին, ուս ուսի տված», – ասում են պատվիրակությունում:
Իսիկ-Կուլի մոտիկությունը թույլ տվեց Հայաստանի ներկայացուցիչներին Համաժողովի մասնակիցներին ծանոթացնել Վարդավառի ավանդույթներին՝ հեթանոսական ժամանակներից եկած ջրի մաքրման տոնին:
«Համաժողովը ներկայացնում է հազվագյուտ հնարավորություն՝ և՛ ակտիվորեն աշխատել, և՛ հանգստանալ միաժամանակ․ դրա կարևորագույն բաղադրիչը միջազգային շփման փորձն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են երեխաները նոր գիտելիքներ, հմտություններ և ներքին աճ ձեռք բերում», — նշել է Արփինե Հարությունյանը:
Այսօր համաժողովի հարթակում քննարկվել է նաև մարզական, մշակութային և կրթական զբոսաշրջության զարգացումը: Այս թեմայով երեխաների հետ պարապմունք է անցկացրել Բիշքեկի փոխքաղաքապետ Վիկտորիա Մոզգաչովան։
Հիշեցնենք, որ «Համագործակցության երեխաները» միջազգային կրթամշակութային համաժողովը Ղրղզստանում կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:
Համաժողովի գոյության ընթացքում դրան մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ԱՊՀ-ի պետություններից: