Հանրահայտ փոփ-աստղ, բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող, «Գրեմմի» վեցակի մրցանակակիր (այդ թվում՝ մեկ Լատինական) Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում»։ Այս մասին տեղեկացրել է «Հայա» փառատոնը։
Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք:
Հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ։
Համերգը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում հոկտեմբերի 22-ին։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից, ժամը 12:00-ից: