Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Հայաստանի կինոգործիչների միության Մեծ դահլիճում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը։ Կկայանա մրցանակաբաշխության արարողությունը, կցուցադրվի փառատոնի հաղթող ֆիլմը։
Նշենք, որ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։