Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի սպասված տարեդարձը՝ 84-ամյակը:
«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի
ծրագրում կլինի համաշխարհային պրեմիերա` «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» և հայաստանյան պրեմիերա`
«Օրհներգ-Նավապետ Բարի», խոսք` Մեսրոպ Մաշտոցի:
Ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան, դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
Համերգի նախաձեռնողն է «Կողբ» հիմնադրամը: Տոմսերի արժեքը 3 000-40 000 դրամ է: