«Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան հետմահու աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում, հայտնում է Daily Mail-ը։
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 24-ին՝ դերասանի մահից ութ ամիս անց։ Լիոտայի դուստրը՝ 24-ամյա դերասանուհի Կարսեն Լիոտան, հոր փոխարեն կընդունի աստղը, որը կլինի 2749-րդը Փառքի ծառուղում՝ 1960 թվականի մարտին առաջին աստղի տեղադրումից հետո։
Դերասանուհի և ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը և դերասան Թերոն Էջերթոնը արարողության ժամանակ հարգանքի տուրք կմատուցեն հանգուցյալ դերասանին՝ որպես հրավիրյալ բանախոսներ:
Ռեյ Լիոտան մահացել է 67 տարեկան հասակում։ Լիոտայի ֆիլմերից առավել հայտնի են Ֆիլ Ալեն Ռոբինսոնի «Նրա երազանքների դաշտը» (1989), Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաներ» (1990), Գայ Ռիչիի «Ռևոլվեր» (2005) և մի շարք այլ ֆիլմեր։ Ստացել է «Էմմի» մրցանակ, ինչպես նաև առաջադրվել «Ոսկե Գլոբուս» մրցանակի։