Հայաստան է ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող DJ Black Coffee-ին, որը հուլիսի 21-ին «Dvin Music Hall»-ում համերգ կունենա, տեղեկացնում են dvinmusichall.com-ից։
Black Coffee-ն պայթեցնում է պարահրապարակը և գրավում էլեկտրոնային երաժշտության բոլոր սիրահարներին։ «Dvin Music Hall»-ը խոստանում է կատարյալ մթնոլորտ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել էներգիան, որը կապահովի հայտնի DJ-ը։
DJ Black Coffee-ն եղել է բազմաթիվ հայտնի երաժշտական փառատոնների հեդլայներ՝ Ultra Music Festival, Coachella, World Urban Festival, Red Bull Music Festival, Tomorrowland և այլն։ Համագործակցել է համաշխարհային մեծության տարբեր արտիստների հետ․Akon, Alicia Keys, Drake, David Guetta, Usher, Pharrell Williams, Diplo, Kelly Rowland, Beyonce և Jay Z։
Տոմսերի և այլ մանրամասների մասին՝ այստեղ։