Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ արհեստական բանակավնության վերաբերյալ ապագան, որը կանխատեսել էր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Տերմինատոր» ֆիլմում, իրականություն է դարձել, գրում է People-ը։
«Այսօր բոլորը վախենում են, թե դա ինչի կհանգեցնի։ «Տերմինատորում» մենք խոսում ենք այն մասին, որ մեքենաները ձեռք են բերում իրենց սեփական գիտակցությունը և ամեն ինչ վերցնում իրենց տիրապետության տակ։ Այժմ, տասնամյակներ անց, դա իրականություն է դարձել և դա վտանգավոր է: Այսպիսով, դա այլևս ֆանտազիա կամ ֆուտուրիզմ չէ»,- ասել է դերասանը:
Նա հավելել է, որ ինքը Քեմերոնին համարում է «աշխարհի թիվ մեկ ռեժիսորը»՝ թեկուզ այն պատճառով, որ նա կարողացել է ստեղծել «Տերմինատորը», ինչպես նաև գրել սցենար և նկարահանել ֆիլմեր՝ նվիրված այս կերպարին։
Չնայած այս կարծիքին, ավելի վաղ Առնոլդ Շվարցենեգերը խոսել էր Ջեյմս Քեմերոնի հետ տարածայնությունների մասին, երբ ռեժիսորը նկարահանման հրապարակում ասել էր. «Մի սովորեցրեք ինձ գրել: Ես ձեզ չեմ ասում, թե ինչպես խաղալ»: