Հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող համերգը, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Համերգի ծրագրում կլինեն հետևյալ կինոֆիլմերի որաժշտությունները՝ «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան», «Տերը», «Լիրիկական երթ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ»։
Իսկ թատերական ներկայացումները, որոնց երաժշտությունները կհնչեն հետևյալն են՝ «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա»։ Համերգի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է։ Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է։