Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կկատարի ամանորյա «Տանը մենակ» կուլտային ֆիլմի երաժշտությունը, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
«Նվագախումբը կկատարի սիրված երաժշտական հատվածներ հայտնի ֆիլմից, իսկ լավագույն դրվագները կցուցադրվեն էկրանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նվագախումբը կկատարի ֆիլմի սաունդթրեքը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 4-15 հազար դրամի սահմաններում։
Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ այս հղումով կամ ամրագրել՝ զանգահարելով (077) 677226 հեռախոսահամարով: