Հունվարի 30-ին՝ ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները կատարվելու են առաջին անգամ։
Ծրագրում կհնչեն՝
Կառլո Ջեզուալդո՝ «Եվ եթե իմ մահն ես ցանկանում», «Քաղցր և նուրբ համբույրներ», «Դու սպանում ես ինձ, ո՜վ դաժան»։
Կլաուդիո Մոնտեվերդի՝ «Տրվենք պարին, ուրախությանը և հրճվանքին», «Այո, սիրում եմ ձեզ», «Նոր բացված ծաղիկը գեղեցկացնում է արևին», «Ինչո՞ւ էիր ցուցադրում սեր, եթե իրականում ինձ չէիր սիրում», «Ես երիտասարդ աղջիկ եմ»։
Լուչանո Բերիո՝ «Լոնդոնյան աղմուկներ»։
Խմբավարը Նարինե Ոսկանյանն է, կլավեսին՝ Հռիփսիմե Աղաքարյանը։ Տոմսերի արժեքը 2000-3000 դրամ է։ Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է: