Հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեին, տեղեկանում ենք tomsarkgh.am կայքից:
Համերգի մենակատարն է Ղասսան Յամմին: Ելույթ է ունենալու ՀՀ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ:
Տոմսերի արժեքը 5000-25.000 դրամ է: Համերգի սկիզբը՝ 19:00-ին:
Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով:
Armenia Today-ի ռեպորտաժը՝ Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառումների մասին։