Փարիզում անհայտ անձինք պղծել են Կոմիտասի արձանը՝ դրա վրա գրելով «c’est faux»՝ «դա կեղծիք է»։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։