Նավթի համաշխարհային գները ուրբաթ առավոտյան նվազում են ԱՄՆ-ում հումքի պաշարների անսպասելի աճի մասին վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Ռիա Նովոստին։
Առավոտյան Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.03 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց35.65 դոլարի։ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էնվազել են 1,57 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 33,18 դոլարի:
Ընդ որում, Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,6 տոկոսո՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35,08 դոլարի։
Վերլուծաբանները նշում են, որ վառելիքի պահանջարկը նախկինի պես թույլ է մնում, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներ հանել են այն սահմանափակումները, որոնք նրանք սահմանել են կորոնավիրուսի համաճարակի տարածումը դադարեցնելու համար: