Հայաստանի համախառն ներքին արդյունքն, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2020 թվականին կկազմի 2,8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կարձանագրի 4,9 տոկոս աճ. տվյալները բերվել են շուկայական, 2010-ին ԱՄՆ դոլարով արտահայտված գներով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը։
Տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
ՀԲ-ի փորձագետները նշել են, որ 2020-ին մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ թվի վրա։
Ըստ #ՀԲ-ի հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների` այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով: Անկումը կլինի…
Опубликовано World Bank Armenia Понедельник, 8 июня 2020 г.