Պատերազմի հետևանքով սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացել է։ Կառավարությունը արդյո՞ք պատրաստվում է վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որպեսզի այն արտոնությունները, որոնք նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի համար, որպեսզի դրանից օգտվեն նոր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամՍրբուհի Գրիգորյանը հարց է ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Մեսրոպ Առաքելյանին։
Կառավարության վաղվա նիստում կներկայացվի համայնքների ցանկում փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի թվով մոտ ևս 40 համայնքներ ևս կներառվեն այդ ցանկում, որտեղի բնակիչները ևս կօգտվեն սահմանված արտոնություններից։
«Մասնավորապես 2021-ի հունվարի 1-ի հաշվարկով սկսած՝ գույքահարկի վճարումից կազատվեն, իսկ փետրվարի 1-ից որոշակի մասնակի փոխհատուցում կտրամադրվի գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասով։ Ինչպես նաև դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար»,- ասել է Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։