Ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերի ապահովագրության վերջնաժամկետը կարկուտ և հրդեհ ռիսկից մայիսի 1-ի փոխարեն երկարաձգվել է մինչև մայիսի 20-ը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել են փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:
Արդեն երկրորդ տարին որոշ մշակաբույսեր փորձնական ապահովագրում են՝ պետական աջակցության 50-60 տոկոս սուբսիդավորման տարբերակով։ Փորձնական ապահովագրությունը կշարունակվի մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ փորձնական ապահովագրման ընթացքում գործընթացը սկսել է երկու մշակաբույսով, հիմա արդեն ապահովագրվում է 11-ը։
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկը և ծրագիրն ընդգրկող մարզերի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով կարտոֆիլ, սալոր, ձմերուկ, սեխ մշակաբույսերը և ՀՀ բոլոր մարզերը՝ կախված ապահովագրվող մշակաբույսից և ռիսկից։
Մանրամասները՝ տեսանյութում․