Օգոստոսի 19-20-ը Չոլպոն-Ատեթայում դեմ առ դեմ ձևաչափով տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:
Այս մասին հուլիսի 21-ին ճեպազրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ապրանքների արտահանման համար սահմանված միջոցառումների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի միաձուլման հարցը:
Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներ: Կքննարկվի համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման եվրասիական տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու հարցը:
«Օրակարգը ներառում է նաև ինտեգրման նախագծերի խթանումը ԵԱՏՄ-ի զուգակցման շրջանակներում»,- ասել է Իյա Մալկինան: