• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Մարտ 2023 21:34
  • 388.17
  • 418.91
  • 5.04
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

2022 –ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Տնտեսություն, Քաղաքականություն,
20 Սեպտեմբեր 2021 20:13
ShareShareShare
Наш Telegram
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, ՌԴ փոխվարչապետ պարոն Օվերչուկը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրել է առաջիկա տարիներին «Տաշիր» խմբի կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք հասնելու են հարյուրավոր միլիոն դոլարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայկական բիզնես ֆորումի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որը կրելու է ավանդական բնույթ: Վարչապետի խոսքով՝ այս ֆորումը կարևոր ուղերձ է, որովհետև բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդն անցել է դաժան փորձությունների միջով:

«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:

Մենք իսկապես շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կարևոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ և դրանք գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք պիտի ցույց տային կամ դառնային Երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և ի վերջո պիտի պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է և ընտրությունների արդյունքներով, ըստ էության, արձանագրվեց ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից: Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պիտի հասկանալ նաև բոլոր հոռետեսներին: Վարչապետի խոսքով, ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

«Սակայն կառավարությունը հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած՝ հետևողական է լինելու և Հայաստանի Հանրապետությունն առաջնորդելու է այս ճանապարհով: Բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն: Եվ այս առումով պիտի ընդգծեմ, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով, մեր կարծիքով, պիտի հաստատվի կամ բացվի խաղաղ զարգացման այդ դարաշրջանը: Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների: Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը կարևոր է նաև այսօրվա մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո պիտի հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը ՀՀ-ում և տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ պետությունը դառնա ավելի դիմակայուն ու մրցունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգերի մասին բազմիցս են խոսել: «Այդ օրակարգի առաջ մղման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման գործում չափազանց բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ ստանում ենք մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից: Պիտի ընդգծեմ՝ հասկանում ենք, արձանագրում ենք, որ ՌԴ-ի շահագրգիռ և կառուցողական մոտեցումը, ինչպիսին ունի այսօր մեր դաշնակից երկիրը, չափազանց կարևոր է այս խնդիրների լուծման համար: Մենք միասին հետևողականորեն առաջ ենք մղելու այդ օրակարգը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան կառուցելու առումով անդրադարձել է այն նախագծերին, որոնք այսօր արդեն կառավարությունը մեկնարկել է: «Մեր խնդիրների լուծման համար չափազանց կարևոր ենք համարում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց առանցքային նպատակներից մեկը պիտի դառնա կրթության հասանելիությունը և որակը: Այս առումով, ՀՀ կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիներին 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը: Շուրջ 500 մանկապարտեզ կամ նախակրթարան պիտի կառուցվի ու նորոգվի, որի նպատակն է՝ կրթությունն առավել հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին և նրանց հետագայում մասնագիտական ու բարձրագույն կրթության այնպիսի հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել շուկայի բարձր վճարվող սեգմենտներում:

Մեզ համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Այս առումով, նախատեսել ենք առաջիկա 5 տարիներին սկսել կամ ավարտել 15 ջրամբարների կառուցման ծրագիր: Մենք տարեկան նվազագույնը պիտի նորոգենք կամ հիմնանորոգենք 500 կիլոմետր ավտոճանապարհ, ընդ որում, այս հաշվարկն անում ենք առանց Հյուսիս-հարավ ծրագրի և սուբվենցիոն ծրագրերի իրականացման: Արդեն պատրաստվում ենք գործարկել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Ագարակ հատվածի կառուցումը և այս ամենը պետական, հանրային մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագիր է, որի իրականացման համար ունենք մեր գործարարների, այդ թվում՝ Հայ գործարարների ասոցիացիայի աջակցության կարիքը: Որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ում չկան այնպիսի շինարարական հզորություններ, որոնք կկարողանան իրականացնել կառավարության կողմից առաջ քաշվող այս հավակնոտ ծրագիրը»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ պետական ծրագրերի մեկնարկն արձագանք կգտնի նաև Հայ գործարարների ասոցիացիայի անդամների շրջանում, որոնք ոգևորվելով պետական ներդրումների այսպիսի մասշտաբներից ու ծավալներից՝ զուգահեռաբար մասնավոր ներդրումներով կաջակցեն կառավարությանը, որպեսզի արդյունքում կարողանանք ստանալ սիներգիայի էֆեկտ:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր Հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ: Բայց ավանդաբար ունենք մի խնդիր, ընդ որում այն գոյություն ունի մեր 30-ամյա պատմության ամբողջ շրջանում. մենք ավանդաբար ունենք կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից: Եվ ողջունելով հայկական բիզնես ֆորումը՝ ուզում եմ հատկապես ողջունել այն տրամադրությունը, որով այն սկսել է, իսկ տրամադրությունն ավելի քան գործնական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության նպատակն է «հետպատերազմական վերականգնման ժամանակաշրջանի գործընթաց» ձևակերպումը վերափոխել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի: «Այս ծրագիրն իրագործելու համար ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք Սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների աջակցության կարիքը: Եվ կարծում եմ՝ այսօրվա այս պատկառելի միջոցառումը կարևոր մեկնարկ է այս տրամադրությունը վերածելու գործնական իրողության»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական ներուժի վերագործարկումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների և առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը և աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև նոր մակարդակում երկխոսության ձևավորումն ու հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում: Ֆորումի մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ. Հասնում է 500-ի:

telegram

Առնչվող Նորություններ

Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

23 Մարտ 2023 20:23

Ռուսական Forbes-ը կազմել է Ռուսաստանի հարևան երկրների ամենահուսալի բանկերի վարկանիշը, որում ընդգրկվել են 50 վարկային կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանից: Հանրապետության...

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

23 Մարտ 2023 18:00

Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական...

«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

23 Մարտ 2023 17:46

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին, հայտարարել է, որ դրա ի...

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

23 Մարտ 2023 15:55

ՌԴ պաշտպանության նախարարությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, ինչի հետևանքով ռուս խաղաղապահներ են վիրավորվել, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

23 Մարտ 2023 15:40

Արցախի անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ամուր են, քան Կոսովոյինը: Այսօր «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով տեսակամուրջի ժամանակ նշել է...

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

23 Մարտ 2023 14:12

Ավելին
  • Լուրեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

23 Մարտ 2023 20:50
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Շուշիի շրջանում խախտվել է հրադադարը. ՌԴ ՊՆ

23 Մարտ 2023 20:46
Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

23 Մարտ 2023 20:23
Ինչպես են 40-ից բարձր տարիքի կանայք կորցնում որովայնի ճարպը. 5 խորհուրդ մասնագետներից

Ինչպես են 40-ից բարձր տարիքի կանայք կորցնում որովայնի ճարպը. 5 խորհուրդ մասնագետներից

23 Մարտ 2023 20:05
Ուղիղ. Բողոքի ակցիա «Սուրմալու»-ում. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը

Ուղիղ. Բողոքի ակցիա «Սուրմալու»-ում. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը

23 Մարտ 2023 18:46
Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

23 Մարտ 2023 18:00
«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

23 Մարտ 2023 17:46
Միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը չենք բացառում. Արցախի ԱԳ նախարար

Միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը չենք բացառում. Արցախի ԱԳ նախարար

23 Մարտ 2023 16:50
Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

23 Մարտ 2023 15:55
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

23 Մարտ 2023 15:40
«Մարտահրավեր եմ նետում ինքս ինձ»․ Ջեյ Լոն պատմել է, թե որ ժամերին է նախընտրում մարզվել

«Մարտահրավեր եմ նետում ինքս ինձ»․ Ջեյ Լոն պատմել է, թե որ ժամերին է նախընտրում մարզվել

23 Մարտ 2023 15:28
Պաշարները գրեթե սպառման եզրին են, կա կրիտիկական իրավիճակ. ԱՀ պետնախարար

Պաշարները գրեթե սպառման եզրին են, կա կրիտիկական իրավիճակ. ԱՀ պետնախարար

23 Մարտ 2023 15:15
Գրիգոր Մինասյանը նշել է, թե որ դատավորների աշխատավարձերն են բարձրանալու

Գրիգոր Մինասյանը նշել է, թե որ դատավորների աշխատավարձերն են բարձրանալու

23 Մարտ 2023 14:57
Տեսակամուրջ՝ «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով (ուղիղ)

Տեսակամուրջ՝ «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով (ուղիղ)

23 Մարտ 2023 14:40
Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

23 Մարտ 2023 14:31
Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

23 Մարտ 2023 14:12
Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին

Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին

23 Մարտ 2023 13:50
Սեդա Սաֆարյանն իրենց սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ. Արծվիկ Մինասյան

Սեդա Սաֆարյանն իրենց սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ. Արծվիկ Մինասյան

23 Մարտ 2023 13:38
Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. ՔՊ խմբակցության քարտուղար

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. ՔՊ խմբակցության քարտուղար

23 Մարտ 2023 13:26
Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

23 Մարտ 2023 13:11
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

23 Մարտ 2023 13:00
Ադրբեջանին ներկայացվող առաջարկները կոմունիկացնում ենք միջազգային գործընկերների հետ. պատգամավոր

Ադրբեջանին ներկայացվող առաջարկները կոմունիկացնում ենք միջազգային գործընկերների հետ. պատգամավոր

23 Մարտ 2023 12:55
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

23 Մարտ 2023 12:40
Երբ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ Հայաստան չի էլ եկել. ՔՊ-ական պատգամավոր

Երբ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ Հայաստան չի էլ եկել. ՔՊ-ական պատգամավոր

23 Մարտ 2023 12:24
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

23 Մարտ 2023 12:10
Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն․ Բլինքեն

Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն․ Բլինքեն

23 Մարտ 2023 11:59
Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին. «Ժողովուրդ»

Գործատուն ստիպված կլինի պահպանել վարժական հավաքի մասնակցող աշխատակցի աշխատավարձը

23 Մարտ 2023 11:44
Բրյուսելյան ձևաչափում ֆունդամենտալ խնդիր կա, ոչ մի պայմանավորվածություն գրեթե չի կատարվել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանը

23 Մարտ 2023 11:30
Проходят парламентские брифинги (прямое включение)

Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

23 Մարտ 2023 11:20

Կառավարության նիստ (ուղիղ)

23 Մարտ 2023 11:00
Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում հաղթել են Մկրտչյանն ու Կոբակը

Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում հաղթել են Մկրտչյանն ու Կոբակը

23 Մարտ 2023 10:40
«Եվրատեսիլ-2023». Ո՞ր համարի ներքո է հանդես գալու Բրյունետը

«Եվրատեսիլ-2023». Ո՞ր համարի ներքո է հանդես գալու Բրյունետը

23 Մարտ 2023 10:19
Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

23 Մարտ 2023 09:54
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մինչև 7 աստիճանով

Մարտի 23-ին հնարավոր է ամպրոպ ու անձրև

23 Մարտ 2023 07:55
Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում Լաչինի հարցով. ԱԳ նախարարը գալիս է Հայաստան

Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում Լաչինի հարցով. ԱԳ նախարարը գալիս է Հայաստան

23 Մարտ 2023 00:22
Ադրբեջանի տնտեսությունը ջրբաժանին. առջևում աճ է սպասվում, թե՞ անկում

Ադրբեջանի տնտեսությունը ջրբաժանին. առջևում աճ է սպասվում, թե՞ անկում

22 Մարտ 2023 22:51
Վտանգավոր սխալներ ատամներ լվանալիս. դու նույնպես դա անում ես

Վտանգավոր սխալներ ատամներ լվանալիս. դու նույնպես դա անում ես

22 Մարտ 2023 22:30
Շոյգուն և Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

Շոյգուն և Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

22 Մարտ 2023 21:36
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

23 Մարտ 2023 20:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանի ղեկավարությանը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի: Ադրբեջանի արտաքին քաղաքական...

Կարդալ
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը
Արցախ

Շուշիի շրջանում խախտվել է հրադադարը. ՌԴ ՊՆ

23 Մարտ 2023 20:46

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ օրական...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ