Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում որոշվեց եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։
Բադասյանն ասաց, որ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է ծածկագիր ու մուտքանուն, որի միջոցով ինքնաշխատ եղանակով երկու տվյալ են գեներացվելու, որը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին։