Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն ծրագիր է մեկնարկելու։ 2022 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2022թ․ բյուջեին։
Նա նշել է նաև, որ այսօր Հայաստանում տենդերները թափանցիկ են իրականացվում՝ հավելելով, որ նոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսում։