ՌԴ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ալկոհոլ ներկրողներին պարտավորեցնել բանկային երաշխիք տրամադրել մաքսային մարմիններին: Այս մասին ասված է «2022 թվականի բյուջետային, հարկային և մաքսասակագնային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2023-2024թթ.-ի պլանային միջոցառումներ» փաստաթղթի հավելվածում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, փոխանցում է РБК-ն:
Միջոցառումը վերաբերելու է միայն այն արտադրանքին, որը մակնշվում է դաշնային հատուկ դրոշմանիշներով, այսինքն՝ թունդ ալկոհոլի կամ գինու ներկրումը։ Երաշխիքը նշանակում է, որ բանկը կվճարի ակցիզի գումարը, եթե ընկերությունը չի վճարել կամ դա արել է ոչ ամբողջությամբ, ասվում է փաստաթղթում:
Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից հիմնականում Հայաստանից ներկրվում են կոնյակ և այլ ալկոհոլային ապրանքներ (3 մլն դեկալիտր 2020 թվականին) և Բելառուսից՝ օղի (1,7 մլն դալ): Կան նաև հայկական գինիների փոքր ներկրումներ՝ մոտ 175,2 հազար լիտր։
Առանց վճարված ակցիզի՝ ալկոհոլը վաճառվում է պետության կողմից սահմանված նվազագույն մանրածախ գնից ցածր։ Այսպիսով՝ այն ստանում է գնային առավելություն ռուսական արտադրողների նկատմամբ։