ԱՆԻՖ֊ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում»։ Այս մասին հայտնում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայությունը։
Վերջինիս հանձնառված կապիտալն այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։ Նպատակը Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ ներդրումներ իրականացնելն է՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով։ Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։
FMO֊ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինասնավորումը ՓՄՁ֊ների համար և կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։