ԵՄ-ն հայտարարել է Արևելյան գործընկերության երկրներում ավելի քան 2 մլրդ եվրո ներդնելու ծրագրերի մասին: Այս մասին հաղորդում Է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
«Այդ հավակնոտ տնտեսական և ներդրումային ծրագիրը կոչված է լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա: Դեռևս հուլիսին Եվրահանձնաժողովը կազմել էր նոր ներդրումային ծրագիր, որով Արևելյան գործընկերության երկրները մինչև 2027 թվականը կկարողանան ստանալ 2,3 մլրդ եվրո։ Ընդ որում, ԵՄ-ն, իր
պրակտիկայի համաձայն, գումար կհատկացնի համաֆինանսավորման պայմաններում։ ԵՄ-ն հուսով է, որ Արևելյան գործընկերության երկրներն այդ կերպ կկարողանան մի քանի անգամ ավելի շատ միջոցներ ներգրավել եվրոպական նախագծերում»,- ասել է Շառլ Միշելը։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն կաջակցի այնպիսի երկրների, որոնք առաջինն են դիմավորում փախստականներին: Ընդ որում, Եվրամիության բոլոր երկրները պետք է պարտավորություններ ստանձնեն ԵՄ տարածքում փրկված փախստականների վերաբերյալ։ Գագաթնաժողովի արդյունքներով Թուրքիայում սիրիացի փախստականների համար երեք միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության երկրորդ տրանշը հատկացնելու մասին որոշում է ընդունվել։
Ամփոփիչ հռչակագրի հեղինակները ԵՄ բոլոր երկրներին կոչ են արել պաշտպանել Եվրամիության արտաքին սահմանները և ուժեղացնել անօրինական միգրանտներին հայրենիք վերադարձնելու գործունեությունը: