Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր շինարարությանը, դրա տնտեսական հաշվարկներին։
Հարցին՝ ՀՀ կառավարությունը հաշվարկներ արե՞լ է՝ նա նշեց, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ:
«Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ՝ մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որն արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, և ճանապարհը հիմա ավտոմեքենաների համար է։ Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական: Կարծում եմ՝ խնդիրը կարող է 200 միլիոն դոլարի սահմաններում ներդրում պահանջել: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումը: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են։ Իմ հիշելով՝ 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասաց Քերոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։