Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները կարող են բարձրանալ։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները»,- մանրամասնում են հանձնաժողովից և հավելում, որ անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամով։