Եվրասիական տնտեսական միության նախագահությունը 2022 թվականին Ղազախստանից անցել Է Ղրղզստանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը 2021 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում խոստացել է «առավելագույն ջանքեր գործադրել ոչ միայն Միության ընթացիկ օրակարգի իրականացման, այլեւ գործունեության ընդլայնման համար նոր ուղղություններով»:
Երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ԵՏՄ գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը Բիշքեկի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: 2021 թվականին Ղրղզստանի և միության այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 40 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանումն աճել է մոտ 25 տոկոսով և ներմուծումը՝ ավելի քան 40 տոկոսով։ ԵԱՏՄ-ում Բիշքեկի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը և Ղազախստանը, սակայն փոխադարձ առևտրի ցուցանիշները տարեցտարի ավելանում են նաև Հայաստանի և Բելառուսի հետ: