«Ես վստահ եմ, որ մեր փոփոխությունները պետք է սկսվեն համայնքներից։ Մեծամասնությունը, ովքեր ապրում են համայնքներում, կտրված են համաշխարհային հիմնական փոփոխություններից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ այսօր լուրջ խնդիր է պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը։ «Դա մեծ նշանակություն կունենա, որպեսզի մարդիկ դուրս չգան համայնքներից։ Մենք լուրջ խնդիրներ ունենք, որ մարդիկ գնում են Երևան կամ երկրից դուրս են գալիս։ Սրա առաջին պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ իրենց ապագան չեն տեսնում համայնքներում»,-նշեց Վարդանյանը։
Վարդանյանը հույս հայտնեց, որ այս կրթական ծրագրերը կօգնեն համայնքատերեին ավելի արդյունավետ իրականացնել համայնքային ծրագրերը։
«Մենք ունենք համայնքների խոշորացում, որը բերելու է նոր խնդիրներների. քանի որ համայքներում խնդիրները շատ տարբեր են»,-նշեց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։