Այսօր կառավարությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի հուլիսի 29-ին հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ հենց այսօր նոր ճոպանուղու ձեռքբերման 24 մլն եվրոյանոց պայմանագիր է կնքվել:
Նա հայտնեց նաև նոր լեռնադահուկային համալիրի կառուցման մանրամասները, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 5 ամիս առաջ: Ճոպանուղին կգործի նոր լեռնադահուկային համալիրում, որը նախատեսված է կառուցել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Պայմանագիրը կնքվել է այսօր՝ հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում: