Ոսկեհատ խաղողի տեսակից պատրաստված 2019 թվականի Tor Tori սպիտակ և 2017 թվականի Վան Արդի Արենի reserve գինիներն արժանացել են համապատասխանաբար արծաթե և ոսկե մեդալների՝ MUNDUS VINI-ի 30-րդ գինու միջազգային մրցանակաբաշխությանը, որն ամենակարևորներից է համարվում ամբողջ աշխարհում։ Այս մասին տեղեկանում ենք Van Ardi Wines պաշտոնական էջից։
«Մեզ համար մեծ պատիվ է ցուցադրել հայկական գինին աշխարհին և ներկայացնել մեր գինեգործական հարուստ պատմությունը միջազգային գիտակներին»,- ասված է հայտարարության մեջ: