Հայաստանի արժույթի շուկայում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ նախորդ աշխատանքային օրվա համեմատ փոխարժեքների տատանումներ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ինչպես և նախորդ աշխատանքային օրը, հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 477,72 դրամով և վաճառում 487,22 դրամով։ Եվրոն գնվում է 523,85 դրամով, վաճառվում՝ 543,97 դրամով։ Ռուսական ռուբլու առքը կատարվում է 5,25 դրամով, վաճառքը՝ 6,31 դրամով։ Բրիտանական ֆունտը Հայաստանի առևտրային բանկերի կողմից ընդունվում է 618,56 դրամով, վաճառվում՝ 648,38 դրամով։