Ռուսաստանի Կիրովի մարզի իշխանություններն այս տարի նախատեսում են Հայաստանում հանդես գալ բիզնես առաքելությամբ։ Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտնել է Կիրովի մարզի արդյունաբերության, ձեռներեցության և առևտրի նախարար Վլադիմիր Սիսոլյատինը։
Նրա խոսքով՝ բիզնես առաքելությունները նախատեսվում են նաև Բելառուսում, Ուզբեկստանում, Չինաստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում և Մոնղոլիայում: Ըստ Սիսոլյատինի՝ նման միջոցառումները Կիրովի ձեռնարկություններին կօգնեն իրացման նոր շուկաների յուրացման հարցում: 2021 թվականին Կիրովի մարզի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 707,5 մլն դոլար և 2020 թվականի համեմատ ավելացել է 524 մլն դոլարով կամ 44,4 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 433 մլն դոլարով (52,5%) և կազմել 1 258,4 մլն դոլար: