Ռուսաստանն ու Հայաստանը ամուր կապեր ունեն գյուղմթերքի և պարենի առևտրի ոլորտում։ Համագործակցության հետագա զարգացման հեռանկարներն այսօր քննարկել են ՌԴ գյուղնախարար Դմիտրի Պատրուշևը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Դմիտրի Պատրուշևի խոսքով՝ ԱԱՀ ոլորտում ուղղակի երկխոսության կազմակերպումն այժմ հատուկ կարևորություն է ձեռք բերում, քանի որ նպաստում է երկու երկրների պարենային անվտանգության պահպանմանը:
ՌԴ գյուղնախարարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները կնպաստեն տնտեսական կապերի ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Անցյալ տարի ԱԱՀ արտադրանքի ապրանքաշրջանառությունն աճել է 15 %-ով և կազմել գրեթե 773 մլն դոլար: Ընդ որում գյուղնախարարությունը հետաքրքրություն է հայտնում փոխադարձ մատակարարումների ծավալների ավելացման հարցում։
Դմիտրի Պատրուշևը նշել է փոխգործակցության հետագա զարգացման զգալի ներուժը: Կայացած երկխոսությունը լրացուցիչ լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին։