Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 5-ին չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի սահմանման շուրջ, բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներից մի քանիսը, մասնավորապես՝ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան, մտահոգություն են հայտնել ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ առաջարկված միջոցների վերաբերյալ: Այսպիսով, նավթի էմբարգոյի առաջին քննարկումն ավարտվել է կողմերի կոնսենսուսի բացակայությամբ։ Դրա հետ մեկտեղ գործակալության աղբյուրն ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել ԵՄ մշտական ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը, որը պլանավորված է հինգշաբթի:
Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագծի մասին, որը ներառում է ԵՄ-ին հում նավթի և նավթամթերքների արտահանման հետաձգված արգելքը: Փորձագետների գնահատմամբ՝ դա կհանգեցնի նավթի գների աճի նոր փուլի և կարող է ավարտվել ՌԴ նավթային եկամուտների աճով: