Հայաստանում շարունակվում է արտարժույթի արժեզրկման գործընթացը: Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի ներկայացրած հունիսի 2-ի փոխարժեքները։
Ըստ այս տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 443.26 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 556,20 դրամ։ Եվրոյի փոխարժեքն այժմ հավասար է 473,98 դրամի։ Ռուսական ռուբլու փոխարժեքը 7.19 դրամ է։