Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ՝ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
«Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը: Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար:
Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավելի ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար: Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետը մարտից 28 մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածն է»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։