Այսօր կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին ու մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի թղթակիցը հարցրեց, որ հատկապես խաղողի մթերման ժամանակ պայմանագրերի հետ կապված խնդիրներ են առաջանում և հայտարարված ժամկետում հաջողվում է միայն որոշ խաղողագործների պայմանագրեր կնքել։
Այս խնդրի վերաբերյալ Քերոբյանը պարզաբանեց, որ իրենց նպատակը հիմա փոխվստահության մթնոլորտի ձևավորում է մթերողի և արտադրողի միջև։
«Ընկերությունը կնախընտրի այն գյուղացիների հետ աշխատել, ովքեր չեն քաշել մթերողին, պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարել են»,- հավելեց նախարարը։