Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի թղթակիցը էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց կարտոֆիլի և բանջարեղենի բարձր գների մասին։
Վահան Քերոբյանի հայտնեցին, որ Հայաստանում տեղական մթերքները՝ կարտոֆիլ, լոլիկ, բավականին թանկ են, իսկ սրան զուգահեռ դրսից ներկրված նույն մթերքները բավականին էժան են։ Իսկ արտադրողներն էլ բողոքում են, որ չեն կարող ավելի էժան վաճառել, քանի որ պարարտանյութը թանկացել է։
Քերոբյանը հայտարարեց, որ չի լսել նման մտահոգություն, որը վերաբերում է վաճառվող ապրանքի գնին։
«Այսօր այդ մտահոգությունը գոյություն չունի։ Դուք տեսնում եք, թե ինչ բարձր ինֆլյացիա է մոլեգնում և դա իրականում գյուղացիներին թույլ է տալու, որպեսզի իրենք լավ գնով վաճառեն իրենց ապրանքը»,- պարզաբանեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ Լարսում ստեղծված խնդիրների հետ կապված հունիսի 11-ին կհանդիպի ռուս գործընկերոջը, իսկ մինչև այդ կհանդիպի վրացի գործընկերոջ հետ։
Անդրադառնալով դրամ-դոլար հարաբերություններին՝ նախարարը նշեց․ «Դրամն ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ–ռուբլի «զույգն» այժմ կայուն վիճակում է գտնվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։