Հայաստանի արտարժույթի շուկայում հունիսի 20-ի առավոտից, նախորդ աշխատանքային օրվա համեմատ, հանգստյան օրերի հետ կապված փոխարժեքների տատանումներ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ այսօր ԱՄՆ դոլարը հանրապետության առևտրային բանկերի կողմից գնվում է 415.12 դրամով, վաճառվում՝ 425.76 դրամով։
Եվրոն ընդունվում է 431.74 դրամով, վաճառվում՝ 451.21 դրամով։
Ռուսական ռուբլին գնվում է 6.75 դրամով, վաճառվում՝ միջինը 7.79 դրամով։
Բրիտանական ֆունտի գինը 499.37 դրամ է, վաճառքի գինը՝ 532.57 դրամ։