Հայաստանի արժույթի շուկայում եվրոյի փոխարժեքի ռեկորդային անկում է գրանցվել։ Եվրոպական արժույթի գինը դոլարից ցածր է 4,35 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 2-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 403,94 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը գնային փոփոխություն չի կրել։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413,65 դրամ միջին կշռված գնով կամ նախորդ օրվա համեմատ 0,02 դրամով պակաս։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 399,59 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 417,29 դրամով։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել է 6,23 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,89 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 453,54 դրամով, վաճառքի փոխարժեքը կազմել է 485.54 դրամ։