Իրանական Iran Khodro ավտոմոբիլաշինական առաջին արտադրանքն է մատակարարվել հայկական շուկա, հաղորդում է իրանական Kayhan թերթը:
Նշվում է, որ Հայաստանում է Iran Khodro-ի գլխավոր տնօրենը: Նա պայմանավորվել է հայկական շուկա ներմուծել ընկերության արտադրանքը։
Iran Khodro -ի «Tara» և «Dena» մակնիշների ութ ավտոմոբիլների առաջին խմբաքանակն է ներմուծվել Հայաստան: Մեքենաների հետ միասին ընկերությունը առաքել է ավտոպահեստամասերը։
Հայաստանում բացվել է նաև Iran Khodro ընկերության ներկայացուցչությունը։ Այն մեքենաների վաճառքից հետո կիրականացնի դրանց անհրաժեշտ սպասարկումը։