Հայաստանի արժույթի շուկայում դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 12-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 400,24 դրամով, վաճառքն իրականացնում են 406,47 դրամով։
Եվրոյի փոխարժեքը գնման ժամանակ 383,38 դրամ է, վաճառքի ժամանակ 399,03 դրամ:
Ռուսական ռուբլու առքի գինը 5.90 դրամ է, վաճառքինը՝ 6.67 դրամ:
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 431 դրամով, վաճառքը՝ 458.44 դրամով։