Հայաստանի արտարժույթի շուկայում արտարժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 10-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,85 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,03 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.24 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 388.47 դրամ է, գինն ավելացել է 2.36 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 403,53 դրամ միջին գնով, ինչը 2,36 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 6.13 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.70 դրամ միջին գնով, նոյեմբերի 9-ին առաջարկված գնի համեմատ գինն աճել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 439.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.23 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 2,58 դրամով՝ կազմելով 464,44 դրամ։