ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի հետ քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հետագա բանակցային գործընթացները։