Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 10-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 394,94 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,10 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 404.22 դրամ կշռված գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.18 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 417.39 դրամ է, գինն ավելացել է 3.50 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 433,61 դրամ միջին գնով, ինչը 2,68 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.14 դրամով և կազմել 5.33 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.86 դրամ միջին գնով, հունվարի 9-ին առաջարկված գնի համեմատ գինը 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.37 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ աճել է 4.53 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 4,17 դրամով՝ կազմելով 495,89 դրամ։