Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 12-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 395,44 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն աճել է 0,23 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 404.78 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.31 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 420.25 դրամ է, գինն ավելացել է 1.14 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 436,42 դրամ միջին գնով, ինչը 1,45 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 5.49 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.96 դրամ միջին գնով, հունվարի 11-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ աճել է 0.56 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,40 դրամով՝ կազմելով 497,18 դրամ։