Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75 %, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25 %:
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է դեկտեմբերի 13-ն՝ բարձրացնելով այն 0.25 տոկոսային կետով` մինչև 10,75 %։